Artsakhpress

Մշակույթ

Շուշիում բացվել է երկրաբանական թանգարան, որտեղ ներկայացված են հազվագյուտ ապարներ

Այսօր Շուշիում կայացել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան ԼՂՀ երկրաբանության պետական թանգարանի բացման արարողությունը,

Շուշիում բացվել է երկրաբանական թանգարան, որտեղ ներկայացված են հազվագյուտ ապարներ

Շուշիում բացվել է երկրաբանական թանգարան, որտեղ ներկայացված  են հազվագյուտ ապարներ

Այսօր Շուշիում կայացել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան ԼՂՀ երկրաբանության պետական թանգարանի բացման արարողությունը, որին ներկա էին հայկական երկու հանրապետությունների նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ և ԼՂՀ պետական այրեր և հյուրեր։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ`  բացման խոսքում Ն. Աղաբալյանը կարևորել է Արցախում երկրաբանության թանգարանի ստեղծումը։ Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել ԼՂՀ նախագահի խորհրդական Գ. Գաբրիելյանցին, ով սկիզբ է դրել թանգարանի ստեղծման գործին՝ նվիրաբերելով իր անձնական մեծ հավաքածուն։ Գ. Գաբրիելյանցը շնորհակալություն է հայտնել թանգարանն իր անունով անվանակոչելու համար և հավաստիացրել,  որ այսուհետ ևս կանի ամեն ինչ երկրաբանության թանգարանի հետագա ընդլայնման համար։

Միջոցառմանը ներկա Հայաստանի Երկրաբանության գիտությունների ինստիտուտի ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը,   շնորհավորելով արցախցիներին երկրաբանական թանգարանի բացման կապակցությամբ, նշեց, որ այն մեծ իրադարձություն է ոչ միայն Արցախի,  այլև տարածաշրջանի համար։

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Յուրի Առաքելյանը, թանգարանում կան հազվագյուտ տիպի ապարներ, իսկ մենահինը 1 մլրդ 200 մլն տարեկան է։ «Արցախից ևս կան նմուշներ, որոնցից ամենահինը 146 մլն տարեկան է։ Բացի այդ, թանգարանում կա 385 նմուշ 48 պետություններից»,- ասաց Յ. Առաքելյանը` հավելելով, որ հետագայում նախատեսում են երեխաների համար հատուկ խմբակ բացել՝ ապագա երկրաբաններ պատրաստելու համար, ինչպես նաև Արցախի տարբեր դպրոցներից աշակերտներ հրավիրել և տեղում նրանց համար երկրաբանական երևույթների վերաբերյալ դասախոսություններ ու դասընթացներ կազմակերպել։

Նշենք նաև, որ Հայաստանից Երկրաբանության գիտությունների ինստիտուտի կողմից Արցախի երկրաբանության թանգարանին են նվիրվել մասնագիտական գրքեր՝ հետագայում երեխաների ուսուցողական ծրագրերում օգտագործելու համար։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search