Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 15-ին կմեկնարկի երկրորդ տուրը:
Եվրո-2016. Մեկնարկում է երկրորդ տուրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանցկացվեն 3 խաղեր A եւ B խմբերում:
Ֆրանսիայի հավաքականը Մարսելում կմրցի Ալբանիայի հետ, իսկ Ռումինիան ու Շվեյցարիան կհանդիպեն Փարիզում: B խմբի միակ խաղում ռուսները Լիլում ուժերը կչափեն Սլովակիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլն ավարտվելու է հունիսի 22-ին, իսկ 3 օրվա հանգստից հետո հունիսի 25-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ:
Եվրո-2016, երկրորդ տուր, հունիսի 15
B խումբ
Ռուսաստան - Սլովակիա՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով)
A խումբ
Ռումինիա - Շվեյցարիա՝ 20:00
Ֆրանսիա - Ալբանիա՝ 23:00