Artsakhpress

Տնտեսական

«Կառուցել կամուրջներ». ԵԱՏՄ-ն պատրաստ է երկխոսության Եվրամիության հետ. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է քննարկել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում երկխոսության հարցը:

«Կառուցել կամուրջներ». ԵԱՏՄ-ն պատրաստ է երկխոսության Եվրամիության հետ. Տիգրան Սարգսյան

«Կառուցել կամուրջներ». ԵԱՏՄ-ն պատրաստ է երկխոսության Եվրամիության հետ. Տիգրան Սարգսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս մասին Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթնում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:  

«Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, բայց այս կարճ ժամանակահատվածում անցնել ենք մեծ ճանապարհ: Մեր հասցեին լսում ենք կարծիքներ այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունով փորձ է արվում վերաստեղծել Խորհրդային միությունը: Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր երկրներն ունեն հավասար ներկայացվածություն` անկախ բնակչության թվից, տարածքից, սոցիալական, տնտեսական զարգացումից: Մեր որոշումներն ընդունվում են կոսենսուսով»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, կան մարդիկ ովքեր անտեսում են ԵԱՏՄ-ն, և երևի թե այն մարդիկ են ովքեր չէին ցանկանում, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գար մասնակցելու ֆորումին: Նա նկատեց, որ կան մարդիկ ովքեր հակառակը, ցանկանում են, որ այդ երկխոսությունը կայանա, ստանան ուղիղ տեղեկատվություն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում միությունը:

«Ես կարող եմ նշել, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը պատասխան է այն գլոբալ ռիսկերին, որոնք գոյություն ունեն աշխարհում: Մենք պլանավորել ենք, որ միասնական ջանքերով հաղթահարենք դրանք: Մենք երիտասարդ կազմակերպություն ենք, մեր պայմանագրում նշվում են այն փուլերը, թե ինչպես ենք ստեղծելու միասնական տնտեսական գոտի: Այսօր մեր բիզնեսը, քաղաքացիներն արդեն արդյունքները զգում են: Ազատ տեղաշարժվում են, ԵԱՏՄ երկրներում ճանաչվում են դիպլոմները, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել: Չնայած արդյունքներին, մենք դեռ պետք է մեծ աշխատանք տանենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը:  

Այդ համատեքստում նա նշեց, որ հետաքրքրված են նոր բիզնեսի կապերի ստեղծմամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, միության անդամ երկրների նախագահները կարևոր են համարում երրորդ երկրների հետ համագործակցությունը: Դա նշանակում է, որ պետք է այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք ներկայացնում են ինչպես անդամ երկրների, այնպես էլ  նոր գործընկերների շահերը, իսկ դա ենթադրում է երկխոսություն:

«Մենք պատրաստ ենք այդպիսի երկխոսության, տարբեր երկրների, այդ թվում` Եվրամիության նետ: Ինչպես նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մենք պետք է կամուրջներ կառուցենք, այդ թվում, Եվրամիության հետ»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ տարբեր երկրների մոտ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հետաքրքրություն կա: Միության նախագահները մանդատ են տվել տնտեսական հանձանժողովին բանակցելու Չիանաստանի հետ:  Ըստ Տիգրան Սարգսյանի` դա բացում է նոր հնարավորություներ տարածշրջանային ինտեգացիայի համար: Նրա խոսքով` տարածաշրջանային միասնականությունը կարող է լինել այն ինստիտուտը, որը կարձագանքի գլոբալ սպառնալիքներին:

Տիգրան Սագսյանն ազատ առևտրի գոտու առնչությամբ առանձնացրեց երեք հիմնական կետ: Առաջինը՝ ինչպիսի ներուժ ունի ԵԱՏՄ-ն՝ զարգացնելու հարաբերությունները 3-րդ երկրների և տնտեսական միավորումների հետ: Երկրորդ՝ ինչպիսի ենթակառուցվածքային ներդրումային նախագծեր կան, որոնք կօգնեն ԵԱՏՄ-ին բարելավելու հարաբերությունները 3-րդ երկրների ու տնտեսական միավորումների հետ, որ ծրագրերն են քննարկվում և իրականացվում: Եվ երրորդ՝ ինչպես են այս նոր միավորմանը նայում օտարերկրյա ներդրողները, ինչպես պետք է կառուցել հարաբերությունները պոտենցիալ ու իրական ներդրողների հետ և ինչպես պետք է անել՝ առաջ տանելու այս ուղղությունը:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search