Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Պաշտպանության բանակի զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցների