Վաշինգտոնում հունիսի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԱՄՆ հայկական կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է 2016թ. աշնանը ԱՄՆ մայրաքաղաքում` միասնաբար կազմակերպել Հայաստանի Հանրապետության անկախության և Հայաստանի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի տոնակատարությունները:
Ամերիկահայերը միասնաբար կտոնեն Հայաստանի անկախության 25-ամյակը Վաշինգտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, ԱՄՆ տարբեր նահանգներից հայերը ժամանելու Վաշինգտոն` մասնակցելու հատուկ միջոցառումների, որոնց համատեղ մշակումը, ծրագրի կազմումն ու իրազեկումը տեղի կունենա առաջիկա ամիսներին: