Artsakhpress

Ռազմական

Վստահ եղեք, ՀՀ-ում գոյություն ունեցող ՀՕՊ ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈւ ղեկավարության կողմից. նախարար

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցած ոգեկոչման արարողությունից հետո պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Վստահ եղեք, ՀՀ-ում գոյություն ունեցող ՀՕՊ ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈւ ղեկավարության կողմից. նախարար

Վստահ եղեք, ՀՀ-ում գոյություն ունեցող ՀՕՊ ուժերն ու միջոցները պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈւ ղեկավարության կողմից. նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի խնդրանքով նա անդրադարձավ հակաօդային պաշտպանության ՀՀ-ՌԴ համաձայնագրին և պատասխանեց հարցին, թե վստահության խնդիր ռուսական կողմի հետ չի՞ տեսնում՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել և նույնիսկ ամբողջությամբ չի կատարել Հայաստանի հետ վարկային համաձայնագիրը, նախարարն ասաց, որ ՌԴ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով: 

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում, չպետք է ոչ ոք մտածի, որ Ռուսաստանի Դաշնությունն է այն պետությունը, որը որ ամենամեծ և ամենաշատ քանակի ներկրումներ է կատարում ՀՀ-ում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, ընդ որում՝ աջակցում բալանսի պահպանման ուղղությամբ»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա նախարարն ասաց, որ այն իրականացվում է նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շրջանակներում, և հնարավորություն է տալիս, որ Հայաստանն առաջին հերթին ժամանակակից սպառազինություն ձեռք բերի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով և կապ ունենա տարբեր կազմակերպությունների հետ: 

Նա վստահեցրեց, որ միջպետական վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, չպետք է մոռանալ, որ այն կանխիկ գնումներից տարբերվում է, որովհետև համապատասխան ընթացակարգեր ունի, պայմանագրերի 80 տոկոսը կնքվել են արդեն և նախապատրաստական աշխատանքների հիմքում գործընթացը առաջ է գնացել, և մոտ ժամանակներս այդ 20 տոկոսի պայմանագրերը կկնքվեն: 

«Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք ՌԴ 102 բազայի չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան, որ լուրջ հետախուզական տվյալները ընդհանուր տեղեկատվական դաշտում լինեն և կանխարգելեն բոլոր խախտումները, որ կիրականացվեն, ասենք, մեր հակառակորդների կողմից: Այս առումով առավել քան վստահելի գործընկեր, քան Ռուսաստանն է, այս պահին իր իրականացրած աշխատանքներով, մենք բոլորս չենք տեսնում, և մենք պետք է դրա մեջ վստահություն տեսնենք»,-ասաց նա: 

Մեկ այլ լրագրողի հարցին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները չեն վատանա՞, նա ասաց, որ բազմակողմ հարթության վրա մեր համագործակցությունը իրականացնում ենք: Նա ասաց, որ քանի որ ավելի ամենալավ խաղաղապահները տարածաշրջանում մենք ենք, Պաշտպանության բանակն է, ապա այդ փորձը մենք փոխանակում ենք տարբեր երկրների զինված ուժերի հետ:

«Եվ խաղաղ պայմաններում և պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության ավիացիայի ուժերն ու միջոցները պլանավորվել ու պլանավորվելու և կիրառվելու են ՀՀ ԶՈՒ ղեկավարության և հատկապես ՀՕՊ և Ավիացիայի ղեկավարության կողմից, վստահ եղեք դրանում»,-վստահեցրեց նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search