Վարշավայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումները շարունակելու լավ հնարավորություն է:
Ուորլիք. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Ղարաբաղի հարցը քննարկելու հնարավորություն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիվանագետը տեղեկացրել է, որ հենց նոր Վարշավա է ժամանել՝ գագաթաժողովին մասնակցելու: «Այն Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու հնարավորություն է»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախագահը մասնակցելու է Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի հանդիպմանը: