Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներին, նշեց, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 132 միլիոն դոլար, իսկ օրինակ՝ 2013 թվականին, մինչ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունը, արտահանման ծավալը կազմել է 340 միլիոն դոլար:
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նախկին ծավալների վերականգնման միտում է նկատվում. Վիլեն Խաչատրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տնտեսագետը նկատեց, որ արտահանման ծավալների նվազման պատճառները նաև օբյեկտիվ տարրեր են պարունակում, ինչպես օրինակ՝ պատժամիջոցների գործոնը, Ռուսաստանի տնտեսական վիճակը, փոխարժեքի գործոնը, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում արտահանման վրա: «Սակայն մենք դեռևս լավագույն արտահանման տարիներին արձանագրված ցուցանիշին չենք հասել, և դա կարելի է բացասական գործոն համարել»,- ասաց նա:
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ գրեթե նույն պատկերն է տիրում ներմուծման հարցում, չնայած՝ Ռուսաստանը կարողացել է իր ներմուծման տեսակարար կշիռը դեպի Հայաստան ավելացնել: «2016 թվականի 5 ամիսներին արտահանման տեսակարար կշիռը կազմել է մեր ամբողջ արտահանման 20.1 տոկոսը, իսկ ներմուծման տեսակարար կշիռը եղել է 32,7 տոկոս, այսինքն՝ մենք մեկ երրորդով կախված ենք ռուսական ներմուծումից, մեկ հինգերորդով կախված ենք ռուսական արտահանումից»,- ասաց նա:
Ամեն դեպքում տնտեսագետն ասաց, որ միտում է նկատվում, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը վերականգնվում է: «Առաջնահերթ պետք է վերականգնվի ռուսական տնտեսությունը և արդեն նկատելի է, որ ռուբլու արժևորում»,- ասաց նա:
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքերի առումով առաջին տեղում հանդիսանում է ոգելից և ոչ ոգելից խմիչքները ու լավագույն տարիների մոտ 150 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել, երկրորդ տեղում կիսաթանկարժեք քարերը, մետաղներն են, իսկ հաջորդ տեղերում՝ մրգեր, պտուղ-բանջարեղեն: