Artsakhpress

Սպորտ

Հայազգի 2 ըմբիշներ փայլուն մրցելույթներ ունեցան Իսպանիայի մրցաշարում

Մադրիդում ընթանում է ըմբշամարտի նախաօլիմպիական վերջին մրցաշարերից մեկը՝ «Իսպանիայի Մեծ մրցանակի» խաղարկությունը, որի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում 8 քաշային կարգերում ստուգատեսի մրցանակներ են վիճարկում 22 երկրի 77 ուժեղագույն ըմբիշներ:

Հայազգի 2 ըմբիշներ փայլուն մրցելույթներ ունեցան Իսպանիայի մրցաշարում

Հայազգի 2 ըմբիշներ փայլուն մրցելույթներ ունեցան Իսպանիայի մրցաշարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է wrestling.am-ը, վերջիններիս թվում էին նաև հայազգի 2 ըմբիշներ, որոնց հաջողվեց մրցաշարի մրցանակակիրներ դառնալ: Նրանք են՝ վերջին 2 տարիների մեծահասակների ՌԴ-ի փոխչեմպիոն, 2012-2013 թ. ՌԴ առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2015 թ. Բաքվի Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոն, երիտասարդների 2010 թ. աշխարհի և 2007-2008 թթ. Եվրոպայի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, 24-ամյա կրասնոդարցի, 59 կգ քաշային Ստեփան Մարյանյանն ու Ֆրանսիան ներկայացնող 66 կգ քաշային Հրաչիկ Մալխասյանը: Հայազգի այս երկու ըմբիշներն էլ վստահ անցկացրին մրցումներն ու հասան եզրափակիչ:

Մարյանյանը 59 կգ քաշային կարգի 9 ըմբիշների պայքարում նախ քառորդ եզրափակչում 4:2 հաշվով առավելության հասավ ՌԴ-ի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Մինգիյան Սեմյոնովի նկատմամբ: Հետագայում կիսաեզրափակչում և եզրափակչում հայ ըմբիշին չկարողացան դիմակայել նաև ղազախ Ժանսերիկ Սարսենբիևը, ապա նաև էկվադորցի Անդրեաս Մոնտանոն, որոնց նա պարտության մատեց 7:0 և 7:1 հաշիվներով ու դարձավ ստուգատեսի հաղթող:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՌԴ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին մրցումային 1-ին օրվա մրցելույթների արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարել է, որ Մարյանյանի մադրիդյան այս հաղթանակը շատ կարևոր էր, և լուրջ ու ծանրակշիռ հայտ է 59 կգ քաշային կարգում` «Ռիո-2016»-ում Ռուսաստանը ներկայացնելու համար: Մարյանյանն ընթացիկ մրցաշրջանում իր ցուցադրած արդյունքներով և ունեցած փայլուն մարզավիճակով այս պահին Ռուսաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկվելուն ամենամոտը կանգնած ֆավորիտներից է: Բայց մարզչի խոսքով՝ վերջնական որոշում կկայացնեն ու վերջնական կազմերը կհայտարարեն Ադլերում տեղի ունենալիք ուսոումնամարզական հավաքի ընթացքում` այնտեղ կազմակերպվելիք փորձամրցումային գոտեմարտերից հետո:

Մադրիդում 66 կգ քաշային կարգի 13 ըմբիշների պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց նաև Հրաչիկ Մալխասյանը: Ֆրանսիայի պատվիրակ մեր հայրենակիցը 1/8-րդ փուլում 8:0 հաշվով հաղթեց իր համերկրացի Ստեֆան Կլիմենտին: Քառորդ եզրափակչում նա 6:2 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Անդրեաս Վետցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հրաչիկը 5:0 հաշվով պարտության մատնեց նաև ղազախ ըմբիշ Նուրգալիմ Կուանդիկին  և միայն եզրափակչում հավասար պայքարում զիջեց Կուբայի պատվիրակ Միգել Մարտինեսին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search