Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ:
Վիկ Դարչինյանը պարտվել է նոկաուտով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 8 ռաունդից բաղկացած մենամարտում 40-ամյա Վիկ Դարչինյանը պարտություն է կրել արդեն երկրորդ ռաունդում ենթարկվելով նոկաուտի:
Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ երկու մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել: