Նախօրեին Մարտունու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում 21 առաջին դասարանցիների համար կազմակերպվել է Նոտայի տոն:
Մարտունու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում նշվել է Նոտայի տոնը
Նախօրեին Մարտունու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում 21 առաջին դասարանցիների համար կազմակերպվել է Նոտայի տոն: Առաջինցիներն արդեն յուրացրել են երաժշտության այբուբենը և տոնում են իրենց առաջին հաջողությունը:
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցին ասաց դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը, դպրոցում սովորում են 135 աշակերտ: «Կարծում եմ, որ դա քիչ չէ, ինչպես նաեւ պատահական չէ այն իրողությունը, որ մեզ մոտ ներդպրոցական միջոցառումներ բավականին հաճախ են կազմակերպվում»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ Նոտայի տոնը դրանցից մեկն է: