Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ երրորդ մարդը` Amazon-ի եկամուտների և ընկերության ակցիաների աճի շնորհիվ, գրում է BBC-ն:
Amazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ երրորդ մարդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեզոսին է պատկանում Amazon-ի արժեթղթերի 18 տոկոսը, որոնք հինգշաբթի օրը 2 տոկոսի աճ են գրանցել: Forbes-ը հաշվարկել է, որ նրա կարողությունը 65,3 միլիարդ դոլար է դարձել:
Amazon-ի եկամուտները գերազանցել են վերլուծաբանների սպասումները՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ աճելով 31 տոկոս և երկրորդ եռամսյակում հասնելով30,4 միլիարդ դոլարի:
Էլեկտրոնային առևտրի հսկայի շահույթը կազմել է 857 միլիոն դոլար: 2015 թվականին ընկերության շահույթը 92 միլիոն դոլար է եղել:
Forbes-ի տվյալներով՝ Բեզոսի կարղությանը գերազանցում է միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը (78 միլիարդ դոլար) և Zara-ի հիմնադիր Ամանչիո Օրտեգայի կարողությունը (73,1 միլիարդ դոլար):