Երեւան-Մեղրի ավտոճանապարհին այսօր` հուլիսի 31-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 5 տուժած տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Մատաղիսից վերադարձող Ford Transit-ը վթարվել է. 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ford Transit մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, որի հետեւանքով տուժել է վարորդն ու ուղեւորները:
Հիվանդանոցից NEWS.am-ին տեղեկացրին, որ տուժածներից 4-ը ստացել են առաջին բուօգնությւոն եւ դուրս են գրվել հիվանդանոցից, իրենց մոտ է մնացել վարորդը, որի վիճակը բավարար է գնահատվում:
Նշենք, որ ըստ shamshyan.com-ի` մեքենայի ուղեւորներն ու վարորդը վերադառնում էին Լեռնային Ղարաբաղից` գնացել էին Մատաղիսի զորմաս մասնակցելու իրենց ազգականի զինվորական երդման արարողությանը: