«Մարականա» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է գրանցվել:
«Մարականա» մարզադաշտում պայթյուն է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը», փոխանցում է Panorama.am-ը: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, այն վերահսկելի է եղել և կատարվել է այն բանից հետո, երբ կասկածելի իր է հայտնաբերվել: Նշվում է, որ առարկան նման է եղել սարքերի տուփի:
Ռիսկից խուսափելու համար առարկայի մոտ է ուղարկվել հատուկ ռոբոտ: Եվ երբ վերջինս դիպել է այդ առարկային, հզոր պայթյուն է որոտացել: Միևնույն ժամանակ ոչ ոք չի տուժել:
Ավելացնենք, որ պայթյունի ժամանակ մարզադաշտում բացման արարողության փորձարկումն էր կատարվում: