Pokémon Go խաղը ոչ միայն թանկացրել է այն ընկերության արժեթղթերը, որոնք այն ստեղծել է, այլև բարելավել է այն ընկերությունների վիճակը, որոնք զբաղվում է սմարթֆոնների մարտկոցների լիցքավորման սարքերի վաճառքով:
Pokеmon Go –ն նպաստել է սմարթֆոնների վաճառքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարզվել է, որ հուլիսի 10-ից սկսած երկու շաբաթ արտաքին մարտկոցները ավելի լավ են սկսել վաճառվել: Մի քանի շաբաթվա ընթացքում վաճառվել է նման 1.2 մլն սարք:
Բանը նրանում է, որ խաղի սիրահարները խաղալիք հրեշների են որսում , ինչի հետևանքով սմարթֆոնի մարտկոցը արագ լիցքաթափվում է, այդ պատճառով էլ մարտկոցների լիցքավորման շարժական սարքերն այդքան լավ են վաճառվում: