ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բջջային սարքերը պետք է այնպես արվեն, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան ստանալ անձնական տվյալների հասանելիությունը, եթե դա անհրաժեշտ է ահաբեկչություն կանխելու կամ հարկային օրենսդրությունը կատարելու համար:
Իշխանությունները քաղաքացիների սմարթֆոններին հասանելիություն պետք է ունենան միայն ծայրահեղ դեպքերում. Օբամա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ, թեև ամերիկացիները հակված են քաղաքացիական ազատություններին, Օբաման կողմ է արտահայտվել նրան, որ որոշակի միջամտություն հնարավոր լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
ԱՄՆ նախագահը լավ պաշտպանված սմարթֆոնները համեմատել է «գրպանում շվեյցարական բանկ» ունենալու հետ:
Նշվում է, որ նախագահը հրաժարվել է մեկնաբանել Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջներն Apple ընկերության հանդեպ, որոնք կապված են Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի սմարթֆոնի տեղեկությունների հասանելիությունը ստանալու հետ։
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։ Apple-ը հայտարարել է, որ կհակառակվի որոշմանը։
Apple-ին իրենց աջակցությունն են հայտնել Google, WhatsApp և Facebook ընկերությունները, փոխանցում է Reuters գործակալությունը:։