Լիլիթ Հարությունյանն ավարտել է իր ելույթը Ռիոյի Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր արգելավազքի մրցումներում։
Ռիո-2016. Լիլիթ Հարությունյանն ավարտեց իր ելույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ արագավազորդուհին գրանցել է 1.03.13 արդյունքը և 3-րդ ութնյակում զբաղեցրել վերջին տեղը։
Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրել է 48-րդ տեղը: Ութնյակից հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մարզիկները: