Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը օգոստոսի 12-ին չինացի 25-ամյա ուսանողի է ձերբակալել կոշիկի մեջ դանակ թաքցրած՝ Բուքինգհեմյան պալատ ներթափանցելու փորձի ժամանակ:
Չինացի ուսանողը փորձել է ներթափանցել Բուքինգհեմյան պալատ՝ սպանելու Եղիսաբեթ II-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Շեֆիլում բրիտանական համալսարանի ուսանող Հան Ջանգը ձերբակալության ժամանակ պնդել է, որ մտադիր է եղել սպանել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին: Նշվում է, որ հնարավոր է՝ երիտասարդը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Պարբերականը նշում է, որ մայիսի սկզբից ի վեր սա արդեն 4-րդ նման դեպքն է: Այսպես, անցած շաբաթ հարբած տղամարդն անցել է պատնեշով և մոտ 15 րոպե գտնվել է թագավորական նստավայրի տարածքում, մինչև անվտանգության աշխատակիցները նկատել են նրան:
Հունիսին Բուքինգհեմյան պալատի մոտ ձեևրբակալվել է Ջոն Բոլթոն անունով մարդ՝ զինված 3 դանակներով: Մայիսին 41-ամյա Դենիս Հեննեսին, որն ավելի վաղ դատապարտված է եղել սպանության համար, հասել է պալատի տարածք և մոտեցել է անվտանգության աշխատակիցներին՝ ճշտելու՝ արդյոք թագուհին տանն է: