ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մատեո Ռենցիին՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Հովիկ Աբրահամյանը Իտալիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Մատեո Ռենցիին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: