Օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի:
Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 250-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BBC-ի փոխանցմամբ՝ զոհերի մեծ մասը՝ մոտ 200-ը, զոհվել է Ամատրիչե քաղաքում: Տուժածների թիվը հաշվվում է հարյուրներով:
Շարունակվում է փլատակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները: Փրկարարներին միացել են նաև շները:
Ողջ մնացածների որոնողական աշխատանքները դժվարացնում է այն փաստը, որ կիսափուլ շինությունները շարունակում են փլվել՝ վտանգ ստեղծելով փրկարարների համար:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական մասում 6.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Զոհերի թիվը հասնում է 250-ի, փրկարարական աշխատանքները շարունակվում են: