Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանական մանաթին եւս 100 տոկոսանոց անկում է սպասում

Եթե Ադրբեջանի արտարժույթի պահուստը հայտարարվածից պակաս է, ապա դոլարը կանցնի ոչ թե 2 մանաթը, այլ` 3 մանաթն էլ:

Ադրբեջանական մանաթին եւս 100 տոկոսանոց անկում է սպասում

Ադրբեջանական մանաթին եւս 100 տոկոսանոց անկում է սպասում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին  az.qaynarinfo.az կայքի հետ զրույցում հայտարարել է բանկերի գծով ադրբեջանցի փորձագետ Աքրամ Հասանովը` մեկնաբանելով Ադրբեջանում վերջին օրերին դոլարի պահանջարկի հետ կապված իրարանցումի եւ մոտ ժամանակում մանաթի եւս 100 տոկոսով անկման մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրերը:

Ադրբեջանցի փորձագետի խոսքով` մանաթի անխուսափելի անկումը տեղի է ունենալու երկու հնարավոր տաբերակով: Կամ Ադրբեջանի կենտրոնական բանկը արժեզրկման է գնալու, կամ փորձելու է արտասահմանում գտնվող իր ակտիվները բերել Ադրբեջան, եթե որոշի շարունակել դոլարի վաճառքը` մանաթի կտրուկ արժեզրկումը կանխելու համար, որը նույնպես չի կարող երկար տեւել:

«Ակնհայտ է, որ մանաթի ներկայիս փոխարժեքն արհեստական է: Եթե մանաթն ազատականացվի, մեկ դոլարը կանցնի 2 մանաթը, եւ անգամ կարող է հասնել 3 մանաթի: Դա կախված է տարադրամի պահուստի ծավալից: Կենտրոնական բանկը խոսում է 4 մլրդ դոլարից, Նավթի հիմնադրամը` 35 մլրդ դոլարից: Բայց այդ պահուստն ամբողջությամբ փողով չէ, դրա հիմնական մասը անշարժ գույքի եւ այլ ոլորտներում է: Եթե մեր արտարժույթի կանխիկ պահուստները հայտարարվածից պակաս է, ապա դոլարը կարող էանցնել անգամ 3 մանաթը», -նշել է նա: 

Անդրադառնալով թեմային, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սախավաթ Ալիսոյն էլ հայտարարել է, որ մանաթի հետագա արժեզրկումն ու գների աճը Ադրբեջանում անխուսափելի է:«Կենտրոնական բանկի կողմից արհեստական ներարկումներով մանաթի փոխարժեքը կայուն պահել անհնարին է, այդ պատճառով էլ այդ աննորմալ վիճակը անհաջողության մատնվեց: Մեկնարկված տնտեսական բարեփոխումները լուրջ արդյունք չտվեցին:Մանաթի 3-րդ արժեզրկումն անխուսափելի է», -ասել է Սախավաթ Ալիսոյը:

Վերջին մեկ տարում ադրբեջանական մանաթը ամերիկյան դոլարի նկատմամբ երկու անգամ արժեզրկվել եւ, անցյալ տարվա սկզբին եղած 0,802 մանաթի համեմատ, մեկ դոլարի դիմաց հասել է 1,67 - 1,69 մանաթի:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search