Artsakhpress

Սպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ, և նրանք ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում: Նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2795 կետ, սակայն նա շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչեր. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2677) 59-րդն է , Վլադիմիր Հակոբյանը (2675)` 62-րդը, Հրանտ Մելքումյանը (2671)` 70-րդը և Գաբրիել Սարգսյանը (2670)` 75-րդը: Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 39-րդը:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2752), երկրորդ հորիզոնականում է Յի Վեյը (2717), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2675) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2530) 37-րդն է , Տիգրան Հարությունյանը (2480)` 71-րդը, Հայկ Մարտիրոսյանը (2470)` 87-րդը:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Սերգեյ Կարյակինը (2818) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2736) 27-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյան (2715)` 38-րդը ,Վլադիմիր Հակոբյան (2698)` 55-րդը, Սերգեյ Մովսիսյանը (2674) ` 77-րդը և Գաբրիել Սարգսյանը (2673)` 80-րդը:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Հիկարու Նակամուրան (2842) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2826) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2727) 36-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 38-րդը , Զավեն Անդրիասյանը (2709) ` 46-րդը և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search