Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից զինվոր Վյուսալ Գամբարովի սպանվելու մասին ադրբեջանական մամուլում տարածված լուրերը:
Ադրբեջանի ՊՆ-ը եւս հերքել է հակառակորդի կրակոցից զինվորի մահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ զինվորը, իբր, սպանվել է «թշնամու կրակոցից»:
Ադրբեջանի զինվորական դատախազությունը զինվոր Վյուսալ Գամբարովի սպանվելու գործով քրեական գործ է հարուցել եւ հետաքննություն է անցկացնում:
ՀՀ ՊՆ-ը իրականությանը չհամապատասխանող է հայտարարել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած սադրիչ տեղեկությունը, թե իբր օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախիջեւանյան ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինվոր Վյուսալ Գամբարովը: