Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը այլընտրանք չունի:
Ֆրանկ Էնգել. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 2-ին Facebook-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Նրա խոսքով, անցել է 25 տարի այն ժամանակվանից, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը: «Ինստիտուցիոնալ զարգացման, ժոովրդավարության ամրապնդման ու սոցիալական առաջընթացի քառորդ դար: Շնորհավոր ծննդյան օրդ, Արցա՛խ: Անկախությունն այլընտրանք չունի»,- շեշտել է Ֆրանկ Էնգելը: