Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ծրագրում է հոկտեմբերին այցելել Ադրբեջան ու Ղազախստան:
Իսրայելի վարչապետը կայցելի Ադրբեջան ու Ղազախստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հոկտեմբերին վարչապետ Բինյամին Նեթանյահուին ծրագրում է Ադրբեջան այցելել իր այցի շրջանակում, որը նախատեսում է նաեւ այցելություն Ղազախստան»,- հայտնում է haqqin.az–ը վկայակոչելով իսրայելական NRG պարբերականը:
Պարբերականը նշում է, որ վերջին ժամանակները Իսրայելը ավելի հաճախ է «նայում մուսուլմանական պետությունների կողմն առհասարակ ու շիա բնակչությամբ երկրների կողմը՝ մասնավորապես, դրա համար էլ միանգամայն շահագրգռված է լրացուցիչ կապեր ամրապնդել Բաքվի հետ»: