Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ զինված ուժերին շնորհավորելով Բայրամի տոնի առիթով, նախարարը մեջբերել է նախագահի խոսքը՝ «մենք թույլ չենք տա, որ մեր հողերի վրա հայկական երկրորդ պետություն ստեղծվի»:
«Մենք կոչված ենք նախագահի եւ ադրբեջանցի ժողովրդի վստահությունն արդարացնելուն եւ պետք է կարճ ժամկետում հնարավոր ամեն ինչ անենք մեր հողերն օկուպանտներից ազատագրելու համար»,- խոստացել է Հասանովը: