Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Վանում հզոր պայթյուն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոստիկանության հաղորդմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի արանքում գտնվող փողոցում մեքենա է պայթեցվել:
Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, պայթյունի հետևանքով առաջացած կրակը մարելու համար օգտագործվում են բազմաթիվ ջրցաններ:
Հաղորդվում է երկրորդ պայթուցիկի առկայության մասին: Նշվում է, որ ոստիկանները խուզարկում են տարածքը՝ այն գտնելու համար: