Ժնեւում սեպտեմբերի 13-ին աշխատանքն Է սկսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանը:
Ժնեւում բացվում Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդի 47 անդամ երկրների պատվիրակությունները կքննարկեն բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Բուրունդիում, Լիբիայում, Սոմալիում եւ մի շարք այլ պետություններում, ռասիզմի եւ օտարատեցության դեմ պայքարի, բնիկ ժողովուրդների եւ տարեց մարդկանց իրավունքների ապահովման հարցերը
Ինչպես հայտնել Է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը սեպտեմբերի 13-ին կներկայացնի աշխարհում իրավապաշտպան իրադրության նորացված տեսությունը: Իր ելույթում նա ուշադրություն կհրավիրի իրավունքների եւ ազատությունների ոլորտում գլխավոր «ցավագին կետերի վրա»: Այս թեմայով ընդհանուր բանավեճը ծրագրված Է սեպտեմբերի 14-ին:
Երեք շաբաթվա ընթացքում նախատեսված Է քննարկել ավելի քան 100 զեկույց: Բացի դրանից, քննարկման Է ներկայացված բանաձեւերի եւ որոշումների 24 նախագիծ, եւ այս ցուցակն առաջիկա օրերին անշուշտ կաճի: Համաժողովի շրջանակներում կկայանան ավելի քան 70 տարբեր միջոցառումներ, որոնք նախաձեռնել են առանձին պետություններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: