Մենք պետք է պայքարենք փախստականների եւ միգրանտների նկատմամբ թշնամանքի դրսեւորման դեմ եւ հասնենք կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրի իրականացմանն ու Սիրիայի հակամարտության լուծմանը։
Բան Կի Մուն. Պետք է պայքարել փախստականների եւ միգրանտների նկատմամբ թշնամանքի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի մեկնարկին։
«Ընդհանուր առմամբ մենք կձգտենք հասնել Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ձգձգված հակամարտությունների լուծմանը։ Մենք առաջ կմղենք Կայուն զարգացման ծրագրի 17 նպատակները։ Մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք խնդիրներին, որոնց մենք դեռ կարող ենք բախվել, եւ իրավիճակներին, որոնք կարող են ծագել ապագայում»,– ասել է նա։