Թեհրանում նախանշված «Armenia Expo 2016» ցուցահանդեսին Հայաստանից շուրջ 50 ընկերություն կմասնակցի:
Արծվիկ Մինասյան. Թեհրանում «Armenia Expo 2016»-ին Հայաստանից շուրջ 50 ընկերություն կմասնակցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Այդ ընկերությունները տարբեր ոլորտներ են ներկայացնում՝ ինչպես սպասարկման, այնպես էլ արդյունաբերական, այդ թվում՝ վերամշակող:
Ցուցահանդեսը, առաջին հերթին, հայկական արտադրանքին ծանոթանալու հնարավորություն կընձեռի: Պայմանավորվածություն կա նաեւ այն մասին, որ իրանցի գործարարները կարողանան Հայաստան այցելել՝ նման ցուցահանդեսների մասնակցելու նպատակով:
«Իսկ մենք մեր կողմից կապահովենք նրանց հանդիպումներն ու կապերը մեր տնտեսվարող սուբյեկտների հետ»,- հայտարարեց Մինասյանը: