Սա գեղեցիկ մի առիթ է, որ մենք մեկ անգամ ևս հետադարձ հայացք ձգենք Ստեփանակերտի ոչ հեռու անցյալին, գնահատենք ներկան, և նախատեսենք ապագայի մեր անելիքներն ու ծրագրերը:
Ստեփանակերտը շարունակելու է մնալ համայն հայության երազների քաղաքը. քաղաքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Ստեփանակերտը մեր ազգային-ազատագրական շարժման տարիներին եղել է մեր շարժման էպիկենտրոնը: Այստեղ է որոշվել Արցախի ճակատագիրը` կապված ԼՂՀ ստեղծման հետ: Իրոք, որ Ստեփանակերտը բոլոր պետական որոշումների առաջամարտիկն է եղել: Ստեփանակերտն օր օրի գեղեցկանում Է, շենանում:
Մայրաքաղաքում շարունակվում են նորանոր ծրագրեր իրականացվել. բարեկարգվում են փողոցները, բակերը, պուրակները, կառուցվում մանկական խաղահրապարակներ, մանկապարտեզներ, դպրոցներ և այլն:
Վերջին տարիներին լայն թափ են ստացել առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների և այլ կարևոր օբյեկտների կառուցումը: Նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
Ստեփանակերտում ապրելը, աշխատելն ու արարելը պատիվ պիտի լինի յուրաքանչյուրիս համար:Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքը շարունակի մնալ համայն հայության երազների հեքիաթային քաղաքը:
Շնորհավորում եմ արցախահայությանն Ստեփանակերտի տոն օրվա առթիվ: Այս տոնը բացառիկ արժեք է. մենք պետք է աչքի լույսի պես պահենք-պահպանենք ու որպես ավանդ փոխանցենք սերունդներին»,-ասել է Ս. Գրիգորյանը: