Ներկայումս Սիրիայում չափավոր ընդդիմությունը չի տարանջատվել ահաբեկիչներից, դա վերջիններին թույլ է տալիս շարունակել արտագրոհները եւ հարձակողական գործողությունները:
Պեսկով. Ընդդիմությանից տարանջատման բացակայությունն օգնում է Սիրիայում ահաբեկիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարելի է միայն ընդհանուր առմամբ ասել, առանց մանրամասներ նշելու: Կապված այն բանի հետ, որ չափավոր ընդդիմությունը տարանջատված չէ ահաբեկիչներից, ահաբեկիչները շարունակում են արտագրոհները, հարձակողական գործողությունները», — հայտնել է Պեսկովը:
«Սիրիական բանակը հրադադարի ռեժիմի ամենասկզբում` մեկ շաբաթ առաջ հետ է քաշվել: Բայց այն բանից հետո, երբ նրանք հարվածների են ենթարկվել, ինչ-որ գործունեություն են սկսել: Տվյալ դեպքում ես ուղղակի արձանագրում եմ: Ահաբեկիչների դեմ պայքար է վարվում, չի կարելի այն կանգնեցնել», — հավելել է Պեսկովը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք Սիրիայի պատերազմում շրջադարձ սպասել այն բանից հետո, երբ Հալեպն ամբողջությամբ կգրավվի կառավարական զորքի կողմից, Պեսկովը հայտնել է, որ այդ հարցն ավելի ճիշտ կլինի հասցեագրել պաշտպանության նախարարության գործընկերներին:
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի շրջանակում պարտավորվել է հասնել նրան, որ «չափավոր ընդդիմությունը» տարանջատվի ահաբեկիչներից: