ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Հոբոքեն քաղաքի կայարանի շենքին:
Նյու Ջերսի նահանգում գնացքը վթարի է ենթարկվել. տուժել է շուրջ 100 հոգի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 հոգի, որոշ վագոններում քաղաքացիները փակված են մնացել և չեն կարողացել դուրս գալ:
Լուրջ վնասներ է կրել նաև կայարանի շենք, որի հենասյուներից մեկը քանդվել է, ինչի հետևանքով էլ փլուզվել է առաստաղի մի մասը:
Կայարանի աշխատանքները միանգամից դադարեցվել են, իսկ նրա տարածքում գտնվող քաղաքացիները տարհանվել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան, երբ կայարանում բավականին մեծ թվով քաղաքացիներ կային: