Հայոց ցեղասպանությունը վերապրած 110-ամյա Ալեքսան Մարգարյանը Լոս Անջելեսում Իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառման հատուկ հյուրն է եղել:
110-ամյա Ալեքսան Մարգարյանը Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ պատմել է Ցեղասպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է FOX 11-ը:
Նա հավաքվածներին պատմել է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունները: 1915 թվականին նա 9 տարեկան է եղել:
Փոքրիկ Ալեքսանին ազատել են դեղատանն աշխատանքից՝ քրիստոնյա լինելու պատճառով: Մարգարյանը հիշում է, որ իրեն անհավատ էին կոչում: Կյանքը փրկելու համար նա հարկադրված է եղել իսլամ ընդունել: