Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ընդունել է մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայտնի՝ մոսկվայաբնակ Սուրեն Գրիգորյանին:
Արցախում մեղվաբուծության զարգացման համար դասընթացներ կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ գյուղնախարարության մամլո բաժնից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Արցախում կկազմակերպվեն դասընթացներ՝ մեղվաբուծության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ուսուցման և քարոզչության ուղղությամբ: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ տեխնոլոգիաներով արտադրված մեղրը արտահանման հնարավորություն կունենա: