Artsakhpress

Տնտեսական

Տիգրան Սարգսյանը մասնակցել Է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան հանդիպմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 7-9-ը Վաշինգտոնում մասնակցել Է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը:

Տիգրան Սարգսյանը մասնակցել Է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան հանդիպմանը

Տիգրան Սարգսյանը մասնակցել Է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան հանդիպմանը

ՍԵՓԱՆԱԿԵՐՏ,  հոկտեմբերի 10,  ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպեստեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, միջոցառման մասնակիցները քննարկել են լայն շրջանակի հարցեր:

Այցի ընթացքում կայացել Է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել Է ՀԲ-ի եւ ԵԱՏՀ-ի միջեւ համագործակցության  ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության զարգացման եւ ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը նշել Է ԵԱՏՀ-ի եւ ՀԲ-ի նպատակների ու խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման առումով: «Դժվար Է գերագնահատել Համաշխարհային բանկի դերը գլոբալ խնդիրների լուծման եւ համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն ու աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, կոնսուլտացիաները մրցունակության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Եվրասիական տնտեսական միության գործունեության հանգուցային նպատակներինց մեկը անդամ պետությունների որակական եւ կայուն տնտեսական աճի ապահովումն Է: Մեր՝ որպես վերազգային կարգավորիչ մարմնի խնդիրը, Միության երկրների տնտեսությունների համար ավելացված արժեքի ստեղծումն Է եւ այդ ոլորտներում ամենաժամանակակից իրավասությունների ու կարգավորող միջավայրի ձեւավորումը»,-ասել Է Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը պատմել Է, որ ներկայում Միության ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման փուլից անցում Է իրականացվում դեպի երկրորդ եւ երրորդ մակարդակի փաստաթղթերի մշակումը՝ ընդհանուր շուկայի լիարժեք գործառման, միասնական, համաձայնեցված, կոորդինացված քաղաքականություն վարելու համար: «Մեր երկրների ջանքերը եւ Միության շրջանակներում դրանց համակարգումը թույլ տվեցին հաղթահարել 2015-2016 թվականների բարդ տնտեսական մարտահրավերները: 2017-2018 թվականներին Հանձնաժողովը գործարար ակտիվության աճ Է կանխատեսում անդամ պետություններում եւ ամբողջ Միությունում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման պահպանվող մարտահրավերներին, որոնց Միությունը պատրաստ Է օպերատիվորեն հակազդել, մենք ձեռնամուխ ենք եղել երկարաժամկետ նպատակների իրագործմանը, այդ թվում՝ երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության շրջանակներում»,-նշել Է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին Սիրիլ Մյուլլերը հայտարարել Է, թե ուրախ Է հանդիպելու Տիգրան Սարգսյանի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի նոր դերում: Նա նշել Է, որ ԵԱՏՀ-ի հետ համագործակցությունը «կարող Է բազմապատկել ԵԱՏՄ-ի առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի արդյունքները»: ՀԲ-ի փոխնախագահը նաեւ ասել Է, որ ինքը պաշտպանում Է Համաշխարհային բանկի եւ ԵԱՏՀ-ի միջեւ հարաբերությունների ինստիտուցիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի եւ կառուցվածքային վերափոխումների ապահովման ուղղությամբ կողմերի ավելի արդյունավետ աշխատանքի հնարավորություն կտա: «Մենք չպետք Է սահմանափակվենք տեղեկատվության փոխանակմամբ, մենք համատեղ պետք Է մեր հարաբերությունները լրացնենք ավելի մեծ բովանդակությամբ»,-հայտարարել Է Սիրիլ Մյուլլերը:

Տիգրան Սարգսյանը նաեւ մասնակցել Է ԱՄՆ-ի բիզնես-հանրակցության ներկայացուցիչների հետ կայացած ճաշկերույթին: Հանդիպումը կազմակերպվել Էր Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ: Դրան ներկա են եղել Coca-Cola-ի, AmGen-ի, Citigroup-ի եւ այլ ընկերությունների ղեկավար կառույցների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին տեղեկատվություն են տրամադրել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսություններում կատարված ներդրումների մասին եւ իրենց առաջարկություններն են ներկայացրել փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search