Երևանում հոկտեմբերի 9-14-ը անց է կացվել 15-16 տարեկան աղջիկների հանդբոլի առաջնություն:
Արցախի հանդբոլի աղջիկների հավաքականը մասնակցել է ՀՀ առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը տեղեկացրել է, որ Հասմիկ Հարությունյանի գլխավորած Արցախի հանդբոլի 15-16 տարեկան աղջիների հավաքականը մրցապայքարում գրավել է երկրորդ մրցանակային տեղ: