Անհայտ անձինք կոտրել են Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-ի էջը:
Անհայտ անձինք կոտրել են Բելգիայի ԱԳ նախարարի Twitter-ի էջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է սոցցանցում նախարարության պաշտոնական էջում:
«Կոտրել են արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի Twitter-ի անձնական էջը: Այնտեղ հրապարակված վերջին հաղորդագրությունները նախարարը չի կատարել»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
Հրապարակված հաղորդագրությունները վիրավորական բնույթ են կրում եւ ուղղված են Կանադային, որի հետ ԵՄ առեւտրի եւ տնտեսական համապարփակ համաձայնագիրն արգելափակել է բելգիական Վալոնի կառավարությունը:
Լուրը հրապարակելու պահին խնդիրը վերացվել է, իսկ նախարարն իր բլոգում ներողություն է խնդրել «պատճառած անհանգստության համար», ինչպես նաեւ Կանադայի խորհրդանիշ թխկենու տերեւով նկար տեղադրել՝ «Հանգստություն պահպանեք եւ սիրեք Կանադան» մակագրությամբ: