Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման եւ մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական միությունը եւ Եվրամիությունը պետք Է վերսկսեն բանակցությունները միասնական տնտեսական գործընկերության ստեղծման շուրջ՝ չսպասելով քաղաքական հարաբերությունների բարելավմանը:
ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն պետք է քննարկեն միասնական տնտեսական գործընկերության թեման. Վալովայա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք այժմ տեսնում ենք աշխարհի՝ այսպես կոչված ռեգիոնալացումը, եւ ես կարծում եմ, որ դա գլոբալ Էկոնոմիկայի տանող ճանապարհն Է: Պետք Է հայտնվեն տարածաշրջանային տնտեսական միավորումներ եւ պետք Է արդյունավետ կապեր հաստատվեն միավորումների միջեւ. այդ ժամանակ մենք կտեսնենք իրական գլոբալ տնտեսություն: Այսինքն՝ նախ մոտեցումներ են մշակվում տարածաշրջանային մակարդակով, իսկ այնուհետեւ միավորումները գործընկերային հարաբերությունների ցանց են հաստատում գլոբալ մակարդակով»,-հայտարարել Է Վալովայան՝ Վերոնայում ելույթ ունենալով հինգերորդ Եվրասիական համաժողովում:
Որպես օրինակ նա բերել Է ԱՄՆ-ի աշխատանքը Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների ստեղծման ուղղությամբ:
«Մենք ԵԱՏՄ-ում նույնպես հասկանում ենք, որ նման մեգանախագծի՝ Անդրեվրասիական գործընկերությանը մասնակցելու, այսինքն՝ ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցելու ներուժ ունենք»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: