Twitter միկրոբլոգների ծառայությունը պատրաստվում է աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին հայտարարել:
Twitter-ը պատրաստվում է աշխատակիցների զանգվածային կրճատում իրականացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը:
Պաշտոնապես նախատեսվող կրճատումների մասին Twitter-ը կարող է հայտարարել արդեն այս շաբաթ: Առկա տեղեկությունների համաձայն՝ ընկերությունում մտադիր են կրճատել ծառայության մոտ 300 աշխատակցի, ինչը կազմում է անձնակազմի մոտ 8 տոկոսը: Այդ թիվը նախնական է և հնարավոր է՝ ենթարկվի փոփոխության:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Twitter-ը բանակցություններ է վարել մի շարք ընկերությունների հետ սոցցանցի վաճառքի մասին: Հնարավոր գնորդների թվում եղել են SalesForce-ը, Google-ը և Disney-ը, սակայն նրանք բոլորը հետագայում հրաժարվել են ծառայության վաճառքի համար պայքարից: