Մինսկում սկսվել Է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Մինսկում ընթանում Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացելով նիստը՝ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշել Է, որ նեղ կազմով հանդիպմանը քննարկվելու են Բիշքեկում ԱՊՀ-ի երկրների ղեկավարների վերջերս կայացած հանդիպման արդյունքներով պատրաստված առաջին փաստաթղթերը:
«Այսօր մենք կքննարկենք ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրագործման առաջին փաստաթղթերը»,-ասել Է նա:
«Դեռ շատ բան կա անելու համագործակցությունն ամրապնդելու համար. անհրաժեշտ Է ճշտել ԱՊՀ-ի լիազոր մարմինների ոլորտները, օպտիմալացնել եւ բարձրացնել ճյուղային կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ապահովել ֆինանսական ռեսուրսների օգտագործման խնայողությունն ու արդյունավետությունը»,-նշել Է Բելառուսի կառավարության ղեկավարը:
Նեղ կազմով նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Մոլդովայի փոխվարչապետները եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: Նեղ ձեւաչափով հանդիպմանը ՈՒկրաինան ենրկայացված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: