ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն աշխատանքային գործունեության մեջ: Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը եւ Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցություն են իրականացնում եւ վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն եւ կխորանան:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Ռոսս Էթելլին (նստավայրը ք.Թբիլիսի) ՀՀ-ում հավատարմագրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ գործունեություն:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: