Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Նախագահն ընդունել է «Մայրություն» ՀԿ անդամներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են կազմակերպության գործունեությանը եւ հասարակական հատվածի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: