Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, Հայաստանի Հանրապետության 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Գեորգիի Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով հետեւյալ կազմով.
Ռոլես Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, Հայաստանի Հանրապետության 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Գեորգիի Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով հետեւյալ կազմով.
Այդ մասին , «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
Մարատ Շմավոնի Մուսայելյան ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար,
Անվտանգության խորհրդի քարտուղար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Արմո Մարդիի Ծատուրյան ԼՂՀ կառավարության աշխատակազմի ԼՂՀ
վարչապետի վերահսկողական
ծառայության պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ռուդիկ Միքայելի Ազարյան Արցախյան ազգային-ազատագրական
շարժման ակտիվ մասնակից
Կամո Աբգարի Աղաջանյան ԼՂՀ կառավարությանն առընթեր
ԼՂՀ ոստիկանության պետ
Վարդան Էմիլի Բալայան ԼՂՀ պաշտպանության բանակի
հրամանատարի անձնակազմի հետ տարվող
աշխատանքների գծով տեղակալ
Նորեկ Ալբերտի Գասպարյան Հանրային հեռուստառադիոընկերության
խորհրդի նախագահ
Համլետ Վաղարշակի Գրիգորյան Արցախյան ազգային-ազատագրական
շարժման ակտիվ մասնակից
Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյան Ստեփանակերտի քաղաքապետ
Զոյա Մանվելի Լազարյան ԼՂՀ առողջապահության նախարար
Էդուարդ Իշխանի Ղուկասյան Արցախյան ազգային-ազատագրական
շարժման ակտիվ մասնակից
Լեոնիդ Միքայելի Մարտիրոսյան <<Ազատ Արցախ>>թերթի գլխավոր խմբագիր
Ռազմիկ Արշակի Պետրոսյան Արցախյան ազգային-ազատագրական
շարժման ակտիվ մասնակից