Artsakhpress

Հասարակական

Գանձասարը վերականգնում է հոգևոր-կրթական կենտրոնի համբավը. կայացել է առաջին գիտաժողովը (լուսանկարներ)

Նոյեմբերի 17-ին՝ փիլիսոփայության համաշխարհային օրը, Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկած «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով քառօրյա գիտաժողովը նոյեմբերի 19-ին իր աշխատանքներն է շարունակել Արցախում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում:

Գանձասարը վերականգնում է հոգևոր-կրթական կենտրոնի համբավը. կայացել է առաջին գիտաժողովը (լուսանկարներ)

Գանձասարը վերականգնում է հոգևոր-կրթական կենտրոնի համբավը. կայացել է առաջին գիտաժողովը  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` երկու հայկական հանրապետությունների անկախության հռչակման 25-րդ տարեդարձներին նվիրված գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:

«Գիտաժողովի անցկացումն Արցախի Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում խորհրդանշական է, քանի որ Գանձասարը հարյուրամյակներ շարունակ ոչ միայն եղել է հայկական նշանավոր հոգևոր կենտրոն, այլև մեծ դերակատարություն է ունեցել՝ գրչության, գիտության և մշակույթի զարգացման համար: Կենտրոնը խոշոր երևույթ է եղել Արցախի մշակութային և գիտական կյանքում, և ողջունելի է, որ անկախության հռչակումից հետո այն կրկին վերականգնում է հին ավանդույթները»,- ասել է փոխնախարարը:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, իր հերթին կարևորելով գիտաժողովի կազմակերպումը և, հատկապես, նրա անցկացումն Արցախում, նշել է, որ վաղ միջնադարից մինչև մեր օրերն Արիստոտելի փիլիսոփայությունը հայ մտքի համար առանցքային կարևորություն է ունեցել:

«Ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընթացիկ տարին «Արիստոտելի հոբելյանական տարի» հռչակելու հանգամանքին և արժևորելով Արիստոտելի ժառանգությունը՝  կազմակերպեցինք այս կարևոր գիտաժողովը: Նպատակը ոչ միայն երկու հայկական հանրապետություններում մտավոր կապերի ամրապնդումն է, այլև վերջին տարիների ընթացքում մեր ձեռք բերած գիտական նորություններին մեր արցախյան  շրջանականերին հաղորդակից դարձնելն է: Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այստեղ կստեղծվի նաև գիտական լուրջ օջախ, ինչի համար առկա են բոլոր կարևոր նախադրյալները և այդ առումով հատկանշական է երիտասարդների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին»,-ասել է Ա. Բաղդասարյանը:

Գիտաժողովի բացմանը Ա. Բաղդասարյանը ընթերցել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) փիլիսոփայության, սոցոլոգիայի, իրավունքի ինստիտուտի առաջնակարգ գիտաշխատող, պրոֆեսոր Կառլեն Միրումյանը, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, փ.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ փ.գ.թ., դոցենտ Սիլվա Պետրոսյանը և Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գրողների միության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանը:

Վերջինս ելույթից  հետո   Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության պատասխանատու Արամ Թորոսյանին է հանձնել 1981 թվականին Ծալկայում Արիստոտելի մահվան 2300-ամյակին նվիրված ընթերցումների ժամանակ ստացած հուշամեդալը` Արիստոտելի դիմապատկերով:

Զեկույցներից հետո Արցախի պետական համալսարանի դասախոսներն և ուսանողները հանդես են եկել հարցադրումներով ու մեկնաբանություններով:

Միջոցառման ավարտին ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին՝ հետաքրքիր, բովանդակալից ու անմիջական մթնոլորտում այն անցկացնելու համար:

Ներկաները ծանոթացել են նաև Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի ցուցասրահներում ներկայացված վաղ միջնադարից մինչև նոր շրջանն Արցախում ստեղծված 100-ից ավելի ձեռագրերի և Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրերի և ընդօրինակությունների, ինչպես նաև հնատիպ գրքերի և արխիվային փաստաթղթերի:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության պատասխանատու Արամ Թորոսյանն «Արցախպրես»-ի թղթակցի  հետ զրույցում նշել է, որ մեկամյա գործունեության ընթացքում կենտրոնում առաջին անգամ անցկացվող գիտաժողովը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականութ-յունը՝ հոգևոր, գիտական և մշակութային առումներով:

 «Նմանօրինակ գիտաժողովները լայն համագործակցության շրջանակներում կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Ա. Թորոսյանը:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի պատասխանատուն նշել է նաև, որ մեկ տարվա ընթացքում կենտրոնն ունեցել է տեղացի և օտարերկրյա շուրջ 12 հազար այցելու:

Ա. Թորոսյանի խոսքով, սերտ համագործակցություն կա նաև Պաշտպանության բանակի հետ, և այս ընթացքում արդեն շուրջ 4000 նորակոչիկներ են այցելել Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն:

Նշենք, որ գիտաժողովը մեկնարկել է փիլիսոփայության համաշխարհային օրը՝ նոյեմբերի 17-ին և կավարտվի այսօր՝ նոյեմբերի 20-ին:

Տեղեկացնենք, որ նոյեմբորի 19-ին գիտաժողովի մասնակիցներին ընդունել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 Ի դեպ, գիտաժողովի արցախյան օրերն անցկացվել են ԼՂՀ վարչապետի բարձր հովանու ներքո:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search