Artsakhpress

Քաղաքական

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար, իսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան:

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ձեզ անկեղծ ասեմ՝ բելառուսներն ինչպես անտարբեր չմնացին նրա նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում Դոնբասում, այնպես էլ մեր մարդկանց սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, շատ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ դուրս ենք եկել մի մեծ երկրից, Խորհրդային միություն անունով մի համերաշխ ընտանիքից: Այդ պատճառով մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ որտեղ էլ որ լինի՝ խաղաղության, մարդկանց նորմալ կյանքի և հանգստության հաստատման համար»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման հարցում:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման համար: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար չկա ավելի մեծ արժեք, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն, պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության համար խաղաղարար հարթակ դառնալու մասին հարցին, նշել է, որ Բելառուսը ոչ թե «դարձել է», այլ ձեռք է բերել խաղաղարարի կարգավիճակ՝ հավասարակշիռ, պատասխանատու քաղաքականության շնորհիվ, որն ամբողջությամբ ծառայում է ինչպես ազգային շահերին, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Մինսկն իրավամբ միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես առավել հարմար հարթակ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար, ասել է նա:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք հետագայում էլ ապահովել Բելառուսի մայրաքաղաքում ցանկացած հակամարտող կողմի խաղաղեցման հարցով տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներում հանդիպումների անցկացումը, բայց այն պայմանով, որ նրանք դիմեն մեզ համապատասխան խնդրանքով: Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանը Բելառուսի կարևոր և հուսալի քաղաքական ու տնտեսական գործընկերներից մեկն է:

«Մեր երկկողմ հարաբերություններն անցել են ժամանակի փորձության միջով և բերվել են ռազմավարական համագործակցության մակարդակի, որի հիմքում են՝ թափանցիկությունը, վստահությունը, ընկերությունն ու փոխօգնությունը»,- ասել է նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search