Artsakhpress

Ռազմական

Ալիևի տարօրինակ հրամանագիրը` «Հարավային Կովկասի ուժեղագույն բանակը» սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական ջոկատների կարիք է զգում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին տարօրինակ հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի ու Հայաստանի զորքերի շփման գծում անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշ քայլերի մասին», հաղորդվում է նրա պաշտոնական կայքում:

Ալիևի տարօրինակ հրամանագիրը` «Հարավային Կովկասի ուժեղագույն բանակը» սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական ջոկատների կարիք է զգում

Ալիևի տարօրինակ հրամանագիրը` «Հարավային Կովկասի ուժեղագույն բանակը» սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական ջոկատների կարիք է զգում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին տարօրինակ հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի ու Հայաստանի զորքերի շփման գծում անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշ քայլերի մասին», հաղորդվում է նրա պաշտոնական կայքում:

Համաձայն հրամանի` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարող տարածքներում անվտանգության միջոցառումների ուժեղացման, զանգվածային լրատվամիջոցներում ու համացանցային ռեսուրսներում, ինչպես նաև սոցկայքերում պաշտպանական տեսանկյունից առանձնակի նշանակություն ունեցող օբյեկտների տեղակայման ու նշանակության մասին տեղեկությունների տարածումը կանխելու, բնակչության զգոնությունը բարձրացնելու համար հանձնարարվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել տեղի բնակչության շարքերում կամավորներից բաղկացած պարեկային ջոկատներ ստեղծելու համար:

REX տեղեկատվական գործակալությունը գրում է, որ նախ անհասկանալի է, թե ինչ տրամաբանությունից ելնելով է Իլհամ Ալիևը խոսակցություն վարում միայն «Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի շփման գծին հարող տարածքների մասին»:

«Սա արդեն հարցեր է առաջացնում: Իրականությունն այնպիսին է, որ ՀՀ ու Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանի հիմնական հատվածն անցնում է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանով: Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը անուղղակի կերպով Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես ՀՀ մի մա՞ս»,- հարցադրում է թալիշ գիտնական, քաղաքագետ եւ հասարակական գործիչ Ֆահրադին Աբոսզոդան` նշելով, որ առանձնակի ինտրիգ է հարուցում նման մոտեցումը հենց հիմա, երբ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, իսկ դրանից հետո նաև ֆրանսիացի համանախագահը միաձայն հայտարարում են Ստեփանակերտը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մեջ ներգրավելու մասին:

«Եթե ելնենք այս ամենից` պարզ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը նախօրոք հող է նախապատրաստում, որպեսզի սա թույլ չտա: Չնայած հասկանալի է, որ ամեն ինչ չէ, որ այս հարցում կախված է Իլհամ Ալիևի դիրքորոշումից: Սակայն սա դեռևս գլխավորը չէ: Ըստ էության` Իլհամ Ալիևը այս հակամարտության պատմության մեջ է ներքաշում նոր տարր՝ ի դեմս «տեղի խաղաղ բնակչության շարքերից կամավորական պարեկային ջոկատների»` «բնակչության զգոնությունը բարձրացնելու համար», ինչը ևս Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության համար նորույթ է հանդիսանում: Պարզվում է, որ «Հարավային Կովկասի ամենաուժեղ բանակը», ինչի մասին Ալիևը մշտապես բարձրաձայնում է ողջ աշխարհի առջև, հանկարծ «կամավորական ջոկատների» կարիք է զգում: Տարօրինակ է, այնպես չէ՞: Չի՞ հանդիսանում արդյոք սա անուղղակի ապացույց այն բանի, որ Ադրբեջանի նախագահը չի վստահում իր երկրի բանակին»,- շարունակում է քաղաքագետը:

«Սակայն նույնիսկ սա չէ ամենակարևորն այդ հրամանագրում: Գլխավորն այն է, թե ինչու Ադրբեջանը հենց հիմա, երբ հակամարտությունն արդեն շարունակվում է այսքան տարի, սկսեց զբաղվել «հարող տարածքներում անվտանգության միջոցառումների ամրապնդմամբ»,- շեշտադրում է Ֆահրադին Աբոսզոդան:

Ադրբեջանի նախագահը երկրի կառավարությանը հրահանգել է եռամսյա ժամկետում «Ռազմական դրության մասին» նոր օրենք մշակել` 1994 թվականից գործող օրենքի փոխարեն, իսկ մեկ ամսում ներկայացնել միջոցառումների ցանկը, որոնց իրագործման դեպքում հնարավոր կլինի խստացնել այն անձանց պատիժը, ովքեր ռազմական ոլորտում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կհրապարակեն:

Ավելին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պետք է «սահմանամերձ գոտում բնակվող բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանի ռազմական ոլորտում Ադրբեջանի ազգային անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող ռազմական տեղեկությունների տարածման անթույլատրելիության շուրջ:

Ադրբեջանի Մամուլի խորհուրդը ևս անգործության չի մատնվում: Այն պետք է քարոզչական տեղեկատվական աշխատանք կատարի լրատվամիջոցների ու բնակչության հետ` Ադրբեջանի անվտանգությանը ռազմական ոլորտում վնաս հասցնող տեղեկությունների տարածման կանխման համար:

«Գլխավոր ինտրիգը հրամանագրի հենց այն հատվածում է, որտեղ խոսքը գնում է լրագրողների ու տեղեկատվական ռեսուրսների աշխատանքի մասին: Սույն հրամանագրի պատճառները պետք է փնտրել վերջերս Նախիջևանի շրջանում գրանցված միջադեպում, երբ համաձայն լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների` այդ շրջանի բնակիչները հայտնել էին, որ ադրբեջանական կողմը, այսպես կոչված, «չեզոք» տարածքից մի քանի հարյուր քմ տարածքներ զիջել էր հայկական զորքերին»:

Հենց նմանատիպ տեղեկությունների ԶԼՄ-ներում հայտնվելը կանխելու համար երեկ ստորագրած հրամանագրով Իլհամ Ալիևը կարգադրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը շփման գծում աշխատող լրագրողների հավատարմագրման նոր կարգ սահմանել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search