Ղազախստանի մայրաքաղաք Աստանան չի անվանափոխվի: Այդպես է որոշել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Աստանան չի անվանափոխվի ի պատիվ Նազարբաևի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:
Անցած շաբաթ Ղազախստանի խորհրդարանում ընդունվել է անկախության 25-ամյակի Դեկլարացիա, որում արտացոլված են այս տարիների ընթացքում երկրի բոլոր ձեռքբերումները: Նաև փաստաթղթում առաջարկվում է մայրաքաղաքն անվանափախել՝ ի պատիվ Նազարբաևի:
Բայց երկրի ղեկավարը որոշել է, որ Աստանան բրենդ է, որը պետք չէ փոխել: