Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ռուսերենի կարգավիճակին, ասաց, որ Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու ճանաչվելու մասին խոսք լինել չի կարող։
Հայաստանում ռուսերենը պետական երկրորդ լեզու ճանաչելու մասին խոսք լինել չի կարող. Իվան Վոլինկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հետխորհրդային երկրներում ռուսերենը պետական երկրորդ լեզվի կարգավիճակի վերաբերյալ քննարկում կանցկացվի, ապա Վոլինկինն այսպես արձագանքեց. «Ռուսաստանը նման բան չի հայտարարել ... Ես չեմ լսել, որ այդ հարցը քննարկվի: Որևէ քննարկում էլ չի լինի: Հայաստանում օրենք կա, այնպես որ դրա մասին խոսք լինել չի կարող...»:
Հարցին՝ Ռուսաստանը չի՞ շրջանցի լեզվի մասին օրենքը, Իվան Վոլինկինը պատասխանեց. «Իհարկե՝ չի շրջանցի: Հայաստանում է առաջին հերթին գործում օրենքի համաձայն, այլ խոսք լինել չի կարող»:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում: