Artsakhpress

Հասարակական

ԿԽՄԿ հարցում. «Մարդիկ՝ պատերազմի մասին 2016». Մեծ Հնգյակի երկրներն ավելի հեշտ են համակերպվում զոհերի փաստի հետ

ԿԽՄԿ–ն գլոբալ հարցում է անցկացրել՝ «Մարդիկ՝ պատերազմի մասին 2016»։

ԿԽՄԿ հարցում. «Մարդիկ՝ պատերազմի մասին 2016». Մեծ Հնգյակի երկրներն ավելի հեշտ են համակերպվում զոհերի փաստի հետ

ԿԽՄԿ հարցում. «Մարդիկ՝ պատերազմի մասին 2016». Մեծ Հնգյակի երկրներն ավելի հեշտ են համակերպվում զոհերի փաստի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախորդ անգամ նման հարցում էր անցկացվել 1999 թվականին։

Ինչպես NEWS.am –ին հայտնել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակից, հարցումը, որին մասնակցել է ավելի քան 17 000 մարդ, անցկացվել է հունիս–սեպտեմբեր ժամանակահատվածում 16 երկրներում։ Այդ երկրներից 10-ում հարցումն իրականացնելու պահին զինված հակամարտություն է ընթացել։ Հարցումը ԿԽՄԿ–ի կողմից երբեւէ իրականացված ամենամեծ նմանատիպ միջոցառումն է, որն անցկացվել է նաեւ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամ երկրների տարածքում (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Հարցման արդյունքներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.icrc.org/ru/peopleonwar հղմամբ։

Հարցման արդյունքները վկայում են, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կարծում է, որ պատերազմը պետք է սահմաններ ունենա։

10 հարցվածներից 8-ը կարծում են, որ հակառակորդի վրա հարձակվելիս հրամանատարները պետք է անեն հնարավոր ամեն բան քաղաքացիական անձանց չվնասելու համար։ Նույնքան մարդ էլ կարծում է, որ անթույլատրելի է թշնամուն թուլացնելու նպատակով հարձակվել հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների եւ բուժաշխատակիցների վրա։

Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ հարցման մասնակիցներից 36 տոկոսը կարծում է, որ գերեվարված թշնամուն կարելի է կտտանքների ենթարկել կարեւոր ռազմական տեղեկություն ստանալու համար։ Միայն կեսից պակասն է նման վարքն անթույլատրելի համարում (հարցվածների 48 տոկոսը)։ Համեմատության համար նշենք, որ 1999 թվականին նման մարդկանց թիվը 66 տոկոս էր։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հակամարտություններից տուժած երկրների կամ դրանց սահմանակից պետությունների բնակիչները պատերազմի օրենքների մասին մեծամասամբ մարդասիրական պատասխաններ են տալիս։ «Մեծ հնգյակի» երկրներն ավելի հեշտ են համակերպվում այն մտքին, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն ու բնակչության տառապանքը պատերազմի անխուսափելի մասին է։

Հակամարտություններից տուժած երկրներում ապրող հարցվածների 78 տոկոսը հայտարարել են, որ անթույլատրելի է թշնամուն թուլացնելու նպատակով հարձակվել բնակավայրերում թշնամու ուժերի վրա, եթե հայտնի է, որ հարձակումը քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ կդառնա։ «Մեծ հնգյակի» երկրների բնակիչների միայն 50 տոկոսն է նշել, որ նման գործողություններն անթույլատրելի են։

«Մեծ հնգյակի» երկրներում հարցվածների 26 տոկոսն է նշել, որ քաղաքացիական բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներից՝ ջրից, պարենից եւ բժշկական ծառայություններից զրկելը ընդամենը «պատերազմի մի մասն է», իսկ պատերազմից տուժած երկրներում այդ ցուցանիշը 14  տոկոս է։

«Գլխավոր եզրակացությունը, որը մենք կարող ենք անել այց հարցման արդյունքում, այն է, որ մարդիկ անկեղծորեն հավատում են միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնեւի կոնվենցիայի կարեւորությանը եւ նրան, որ քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն հակամարտությունների ժամանակ»,– ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search